ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարդը տիեզերքի կենտրոնն է, և Արարիչն է նրա հենարանը

Մարդը տիեզերքի կենտրոնն է, և Արարիչն է նրա հենարանը
06.05.2024 | 16:02

ՕՐԵՆՔ ԱՌԱՋԻՆ

Ինքդ քեզ մի՛ խաբիր:

Հաստատագիր-սովորիր սեփական թերություններն ու առավելությունները կյանքի շնորհած դժվարին իրավիճակներում:

Հաստատագիր- թերություններդ ճանաչիր և ընդառաջ գնալով հաղթահարելը սովորիր:

Հաստատագիր- անելիքը հետաձգելու հաղթահարումը քեզ հնարավորություն կտա զարմացնել քեզ և ուրիշներին:

Հաջողությունը արձանագրիր, որպես հաղթահարված էտապ քո անձի մեջ, ձախողումները` թերությունները բացահայտելու միջոց:

Հաղթահարելով հետաձգումը, դու ձերբազատվում ես մեղքի պատուհասից և ավելին նոր պարտականություններ ծրագրելու հնարավորություն ես ստանում:

Հաղթահարելով հետաձգումը դու կարողանում ես տիրապետել Ժամանակը:

Հաստատագիր-սեփական թերությունների հաղթահարման փորձառությունով կիսվիր մտերիմների հետ և հարստացրու նրանց:

Քո առավելությունների և թերությունների տիրապետման փորձառությամբ նպաստիր ու բարելավիր ուրիշների կյանքը:

Եթե հայտնվել ես միօրինակությունների մեջ, ապա այն ինչ պետք է անես ավելի լավ է անես արագ:

Առաջացող վախերը կմեծանան հենց այն ժամանակ, երբ հապաղես հարձակվել :

ՕՐԵՆՔ ԵՐԿՐՈՐԴ

Այն ինչ քո դեմ է քո մեջ է:

ՕՐԵՆՔ ԵՐՐՈՐԴ

Ինչի ուշադրություն դարձնես, այն կկլանի քեզ:

ՕՐԵՆՔ ՉՈՐՐՈՐԴ

Այն ինչ ճանաչեցիր քո մեջ, նույնը տիեզերքում է:

Հաստատագիր- պահպանիր ամեն օր կապդ Արարչի հետ և թույլ մի տուր քեզ քո հավատը փոխարինել:

ՕՐԵՆՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Ինչ որ ցանես, այն կհնձես:

Ով քամի ցանի, նա փոթորիկ կհնձի:

Բարությունը անհավատալի ուժ է, որ չարամտության դրսևորումների համբերության ուղեկցությամբ անսպասելի պտուղներ է շնորհում:

Օրենքին հավատալը հեշտ է, դժվարությունը սեփական անձին այն հետևողական սովորեցնելն է և քեզ շրջապատող մարդակային թերություններին համակերպվելը:

Ծառն իր հատկանիշները փոխանցում է սերմին, իսկ ծլելու համար անհրաժեշտ են ժամանակ և պայմաններ:

Վստահեցեք, ոչ թե ձեր անձին, որ հակվում է սեփականացնելու ստրկացնելու, այլ ձեր էության արևային բնույթին:

Հաստատագիր-ինչ նպատակ և ճանապարհ ընտրես` այնպիսին կլինի քո ճակատագիրը:

Հաստատագիր- ուսումնասիրեք ձեր զգացումների և մտքերի բնույթը և աշխատանք թափեցեք դրանք մաքրելու և հղկելու համար, ով սա չի յուրացնում գնում է «քաղցր» հաճույքների ետևից թունավորում իր կյանքը:

Հաստատագիր-երջանկությունը կառուցվում է աշխատանքի վրա և ոչ` հաճույքների: Աշխատանքի մեջ է գտնվում իրական հաճույքը: Բանականությունը պետք է կարողանա ղեկավարել ձեր ցանկացած ընտրություն:

Եթե լույսի և առողջության ժամանակ չես գտնում, ապա քեզ նետում ես խավարի և հիվանդության ժամանակի մեջ:

Հաստատագիր- մեղք մի՛ գործիր- նշանակում է թույլ մի՛ տուր, որ քո հոգևոր և մարմնային տաճար ներթափանցի անմաքրությունը:

Այն, ինչ մենք վերցնում ենք, վճարում ենք նաև դրա համար համարժեքորեն:

Առանց բանականության միջամտության մարդիկ ձգտում են դեպի ախտը և հետո ճանաչելով սկսում են արդարացնել իրենց:

Հաստատագիր- անընդհատ նպաստեք երևակայության և ինտուիցիայի զարգացմանը, որով կյանքը դարձնում ենք ստեղծագործական:

Քո մտածողությամբ յուրաքանչյուր բջիջդ լցրու հանուն օրհնության և ուրախության:

Քեզ ներգրավելով համակարգվածության, գեղեցիկի և ներդաշնակության մեջ պատրաստում ես տիեզերական գիտակցության ընկալմանը:

Այն աշխատանքը, որ դուք կատարում եք ձեր մեջ` ճանապարհ է հարթում դեպի ապագա, դուք պատրաստում եք ձեր ժառանգությունը, երբ կարողանում էք հստակեցնել ուղղությունը:

Սովորեցնել սեփական անձին կատարելու ընտրություն, ընտրել միայն մաքուրն ու լուսավորը, դրանով դառնալով ավելի մաքուր և լուսաճառագ:

Սերը հարստացնում է երկու կողմերին:

ՈՒստի և երջանիկ է լինում նա, ով փնտրում է աշխատանքը իր անձի հետ և ոչ թե հաճույքներ:

Իսկ հաճույքներ փնտրելիս անձի կրած հոգևոր կորուստները ընկալելի են դառնում, երբ հայտնվում է անխուսափելի հետևանքների հետ:

Ցանկություններով առաջնորդվող երեխաներին ձգում է այն ինչ վնաս է իրենց և մեծերի պարտքն է երեխային պաշտպանել հենց իրենից:

Աստված իր մասնիկն է թողել ամեն մարդու մեջ և դա այն իրական ճանաչողությունն է, որ մարդուն մոտեցնում է իրական բավականությանը և հաճույքին:

Ձեր սեփական անձի ներսում ստեղծեք մաքսային ոստիկանին:

Չար ուժերը հիմնավորվում են այնտեղ, որտեղ անմաքրություն կա:

Սերը անարդարության պարզ արտահայտությունն է:

Մեկը երրորդության մեջ, երրորդությունը մեկի մեջ:

Սուրեն ԳՐԻԳՈՐ

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ